Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան երաժշտություն է, որ կարող է միավորել ազգ, ազգեր, ողջ աշխարհը»

«Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան երաժշտություն է, որ կարող է միավորել ազգ, ազգեր, ողջ աշխարհը»
28.11.2014 | 18:23

Վաղը, ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: Համերգային երեկոյի դիրիժորն է աշխարհահռչակ հայազգի երաժիշտ ՋՈՐՋ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆԸ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրոն ասաց, որ Հայաստանում օպերային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի հետ առաջին անգամ է ելույթ ունենում: «Այս սրահի մեջ տարիներ առաջ` 1960-ականներին, իմ մայրը երգել է «Անուշը» և հիմա, 50 տարի անց, ես նույն ձևով, նույն հոգով մեր հայ ժողովրդի համար մեծ համերգ եմ տալու»: Ջ. Փեհլիվանյանը հավելեց, որ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան երաժշտություն է, որ կարող է միավորել ազգ, ազգեր, ողջ աշխարհը: «Այս շնչով ուզում ենք միավորել հայ ժողովրդին Հայաստանի մեջ և սփյուռքում»,- ասաց նա, նշելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք խոսելու ենք և մեզ պետք է լսեն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Մանրամասներն` առաջիկայում:

Դիտվել է՝ 2333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ